Develandoo and Granatus Ventures to Unite Efforts in Boosting Startups and Empower Armenia

Develandoo AI Innovation Lab has signed an exclusive partnership agreement with Granatus Ventures which is the first venture capital firm to provide investment, expertise and networks to startups worldwide that leverage Armenia’s potential as an emerging technology hub. 

The MoU was signed by Manuk Hergnyan, Managing Partner of Granatus Ventures and Albert Stepanyan, the Chief Executive Officer of Develandoo GMBH on August the 3rd within the framework of Sevan Startup Summit 2019 currently being held in Sevan, Armenia.

This is the fresh start to new, promising cooperation aimed at boosting startups in Armenia and abroad, overall, contributing to the development and enhancement of the IT sector in the country.

The investee startups now will receive both funding and AI industry expertise that will boost their growth and expand the market reach.

Granatus Ventures and Develandoo will act as seed/early stage investors and will perform deep dive in the AI tech of incubated startups.

Manuk Hergnyan said:

“We do recognize the importance of partnerships in deal flow origination and execution and providing value add services to our portfolio companies and this is an exceptional opportunity for them to leverage this expertise and expand globally”

In his turn, Develandoo CEO Albert Stepanyan said he believes this joint partnership with Granatus will give a fresh start to the early-stage VC investments both inside and outside of Armenia.

 

About Develandoo

 

Develandoo is the biggest consortium of AI and Data companies in Armenia, with a target to become the leading AI solutions provider in the region. In 2014 we got our start creating a value-based company and entering the country’s fastest developing IT sphere. During the last years, Armenia has climbed to a level, leading the country in the area of information technologies in the EMEA region. We strive to make Armenia even stronger by creating game-changing AI solutions in the areas of Banking, Insurance, Telecommunications, and Defense. Our innovative models are well-known even beyond Armenia’s borders, across DACH, the US, LATAM, and MEA, as we have branches in Los Angeles and Munich as well. We believe Armenia can have its unique place in the development of Artificial Intelligence, helping it realize its full potential.

 

About Granatus Ventures

 

Granatus Ventures, established back in 2013, is the first technology venture capital firm in Armenia that provides investments, expertise and networks to start-ups worldwide that leverage Armenia’s potential as an emerging technology hub. Granatus Ventures is backed by an experienced team of investment professionals managing a large portfolio of high-tech startups. Recently, Granatus Ventures set to launch a new global impact fund with the support of UNDP, called Granatus Tech4SDG Fund to invest in deep tech-enabled solutions to the most pressing challenges that humanity is facing.

 

 

Develandoo and Granatus Ventures ընկերությունները միավորում են ջանքերը ստարտափերին աջակցելու եւ հայաստանյան ՏՏ ոլորտը հզորացնելու գործում

Develandoo և Granatus Ventures ընկերությունները գործընկերության բացառիկ պայմանագիր են ստորագրել, որի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել ստարտափերի զարգացմանը և Հայաստանը որպես գլոբալ հավակնություններով կենսունակ ստարտափերի ստեղծման հարթակ դառնալուն։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է օգոստոսի 3-ին ՝ Հայաստանում անցկացվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի» շրջանակում Գրանատուս Վենչուրս ընկերության կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանի և Develandoo ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Ստեփանյանի կողմից։

Սա սկիզբ է նոր, խոստումնալից համագործակցության, որի նպատակն է աջակցել Հայաստանում եւ արտերկրում գործող ստարտափերին՝ նպաստելով հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացմանը եւ ամրապնդմանը։

Այսուհետ ստարտափերը, հնարավորություն ունեն ստանալ և՛ ֆինանսավորում, և՛ արհեստական բանականության ոլորտի փորձառություն, որը մեծապես կնպաստի նրանց զարգացմանը եւ կընդլայնի շուկայում նրանց առաջմղման հնարավորությունները։ Եւ՛ Develandoo, եւ՛ Granatus Vеntures ընկերությունները գործելու են որպես սկզբնական փուլի ներդրողներ եւ ունենալու են խորը ներգրավվածություն  արհեստական բանականության տեխնոլոգիաներ զարգացնող ստարտափերի հետ։

Մանուկ Հերգնյանը նշեց․

«Մենք գիտակցում ենք ներդրումային գործընթացում այնպիսի ծառայությունների տրամադրման կարևորությունը, որոնք իրական հավելյալ արժեք են ստեղծում պորտֆելային ընկերությունների համար։ Սա հիանալի հնարավորություն է իրենց համար, օգտագործելով այս փորձառությունը, դուրս գալու միջազգային շուկա»։

Իր հերթին, Develandoo ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Ստեփանյանը նշեց, որ վստահ է ՝ այս համատեղ գործընկերությունը մեծապես կնպաստի վենչուրային  ներդրումների ընդլայնմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ 

 

Develandoo-ի մասին

 

Develandoo ընկերությունը համարվում է արհեստական բանականության ինովացիոն լաբորատորիա (AI Innovation lab) և մասնագիտացած է վաղ փուլում ընկերությունների ստեղծման և կառուցման գործընթացներում։ Այն հիմնադրվել է 2014 թվականին Մյունխենում։ Ընկերությունն ունի մասնաճյուղեր նաեւ Հայաստանում եւ ԱՄՆ-ում։ Այն աշխատում է տարբեր նախագծերի ուղղությամբ, որոնց հիմքում արհեստական ինտելեկտի եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիական լուծումներն են: Պրոդուկտներ ու նախագծեր է մշակում անվտանգության, բանկային, հեռահաղորդակցման, ապահովագրական ոլորտներում։ Develandoo-ի նպատակն է տարածաշրջանում դառնալ արհեստական բանականության լուծումներ տրամադրող առաջատար ընկերություն։ 

 

Granatus Ventures-ի մասին

 

Գրանատուս Վենչուրսը, որը հիմնադրվել է 2013 թ.-ին, Հայաստանում առաջին տեխնոլոգիական վենչուրային ընկերությունն է, որը տրամադրում է ներդրումներ, փորձառություն և կապեր այն ստարտափերին, որոնք իրացնում են Հայաստանի ներուժը որպես զարգացող տեխնոլոգիական հանգույց: Գրանատուս Վենչուրս ընկերությունը համալրված է փորձառու մասնագետներով, ովքեր կառավարում են տեխնոլոգիական ստարտափներից բաղկացած լայն պորտֆել։ Վերջերս Գրանատուս Վենչուրս ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Հայաստանի գրասենյակի միջև ստորագրվեց պայմանագիր, որով հիմք դրվեց «Granatus Tech4SDG» նոր ֆոնդի ստեղծմանը, որը ներդրումներ կիրականացնի  սոցիալական և բնապահպանական բարդ խնդիրների լուծմանն ուղղված տեխնոլոգիական ընկերություններում։

  • Topics:
  • Artificial Intelligence

Top Stories

High Five! You just read 2 awesome articles, in row. You may want to subscribe to our blog newsletter for new blog posts.